Ավարտվել է 195 մանկապարտեզի կառուցումը և ընթացքում են 136-ի աշխատանքները
ՀՀ կառավարության «500 մանկապարտեզ, 300 դպրոց» ծրագրի շրջանակներում ավարտված է 195 մանկապարտեզի կառուցման աշխատանքները, ընթացքում՝ 136-ինը։
Այս մասին հունվարի 13-ի ասուլիսին տեղեկացրեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն անդրադառնալով 500 մանկապարտեզի կառուցման ծրագրով իրականացված աշխատանքներին։
«Նախապատրաստական տարբեր փուլերում են գտնվում 64 մանկապարտեզի աշխատանքները, իսկ 105-ը գտնվում են տեղորոշման ուսումնասիրության աշխատանքների փուլում»,-հավելեց Վարդանյանը։