Փոքր Մասրիկ գյուղում կրթահամալիր է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ  գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում  2024 թվականի դեկտեմբերից մեկնարկել և ընթանում են 144 տեղանոց կրթահամալիրի նոր շենքի կառուցման աշխատանքները։ 

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Փոքր Մասրիկի  կրթահամալիրի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 170 միլիոն դրամ, որը հատկացվում է «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցներից։ 

Կրթահամալիրն իր կազմում ունենալու է միջնակարգ դպրոց, նախակրթարան և մանկապարտեզ։ Այն սպասարկելու է Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ գյուղի  նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաներին։ Կրթահամալիրն ունենալու է արդի չափորոշիչներին համապատասխան բոլոր պայմանները։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Եվրոպա» ՍՊԸ-ն։ Այժմ ընթանում են հիմքերի և նկուղային հարկի կառուցման աշխատանքները։

Շինարարությունը նախատեսված է ավարտել 2026 թվականի դեկտեմբերին։ 

Աղբյուրը՝ armenpress