ՀԷՑ-ի լայնածավալ ծրագրերը․ հին ցանցերից դեպի նոր տեխնոլոգիաներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իրականացնում է բաշխիչ ցանցի վերազինմանն ու վերակառուցմանն ուղղվածներդրումային ծրագրերը: 2016-2024 թթ. ընկերությունն արդիականացրել և շարունակում է վերազինել էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքները՝ ներդնելով ավելի քան 270 մլրդ դրամ: 2024թ.-ի ընթացքում ներդրումները կազմել են ավելի քան 40 մլրդ դրամ, 2025թ.-ին կկազմեն ավելի քան 47 մլրդ դրամ:

Ծրագրի հիմնական ուղղություններն են՝

- հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանմանը և մաշված սարքավորումների փոխարինմանն ուղղված ներդրումներ,

- թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման միջին տևողության և հաճախության կրճատմանն ուղղված ներդրումներ,

- նոր սպառողների միացմանը և բաշխիչ ցանցի զարգացման նպատակային ծրագրերի իրականացմանն ուղղված ներդրումներ,

- էլեկտրաէներգիայի ավտոմատավցած հաշվառման ու վերահսկման համակարգի ներդրումներ և այլ ուղղություններ

Աղբյուրը՝ news.am