«CivilNet բիզնես». Հարցազրույց Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին

2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը: 
Քաղաքացիները 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ։
 «CivilNet բիզնեսի» տաղավարում ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը խոսել է հայտարարագրման գործընթացի առանցքային հարցերի շուրջ և պարզաբանել  քաղաքացիների համար կարևոր դրույթները։
«Հայտարարագրման համակարգի ներդրումը հարկման նոր բեռ ավելացնելու մասին չէ, համակարգը պետական կառավարման տեսանկյունից հնարավորություն կտա տարբեր սոցիալական և տնտեսական քաղաքականության ծրագրեր իրականացնել շատ ավելի թիրախային». ընդգծել է ՊԵԿ նախագահի տեղակալը։