Տեղեկատվություն վիճակագրական տեղեկություններ ներկայացնողների համար

ՀՀ վիճակագրական կոմիտեն տեղեկացնում է Ձեզ առ այն, որ 2024թ.-ի փետրվարի 1-ից գործարկվել է պաշտոնական վիճակագրական հաշվետվությունների առցանց ներկայացման հարթակը և դադարեցվել է հաշվետվությունների՝ էլեկտրոնային փոստի միջոցով հավաքման  գործընթացը:

Նշվածով պայմանավորված, Արմստատը, 2024թ.-ի փետրվարի  1-ից հետո 2024 թ.-ի հաշվետու և 2023թ.-ի տարեկան ժամանակաշրջաններին վերաբերող բոլոր պաշտոնական վիճակագրական հաշվետվությունները հավաքելու է ՀԱՐԹԱԿ -ի միջոցով՝ պահպանելով համապատասխան հաշվետվությունների ներկայացման ժամկետները: