Հունաստանի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել լուծել էներգակիրների բարձր գների հարցը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին խնդրել է դիտարկել գազի ևէլեկտրաէներգիայի գների իջեցման նոր ուղիներ: Այս մասին հայտնում է Bloomberg:

«Էներգառեսուրսների գները վկայում են այն մասին, որ մենք պետք է գործենք արագ և այլ կերպ: Պետք է մտածենք մեր առջև ծառացած խնդիրները լուծելու նոր ուղիների մասին»,- գրել է հույն պաշտոնյան:

Նրա խոսքով, ԵՄ-ն պետք է եվրոպական ընկերություններին հնարավորություն ընձեռի ներդրումներ կատարել գազային նախագծերում և ենթակառուցվածքներում, ինչպես նաև կնքել պայմանագրեր, որոնք երաշխավորում են հասանելիությունը համաշխարհային մատակարարումներին՝ գազի անվտանգությունն ապահովելու համար:

«Փոփոխվող աշխարհաքաղաքական լանդշաֆտը այս խնդիրն ավելի հրատապ է դարձնում»,- Միցոտակիսը  հավելել է, որ չնայած բոլոր ջանքերին, եվրոպական դաշինքի երկրները «կախված կլինեն գազից առնվազն ևս երկու տասնամյակ»:

Ավելի վաղ ԵՀ-ն հայտարարել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի պատրաստման մասին, որը ներառում է էմբարգո ռուսական գազի, ներառյալ հեղուկացվածի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից նավթ տեղափոխող, այսպես կոչված, ստվերային նավատորմի դեմ: Լեհաստանը, որը նախագահում է ԵՄ-ում, ցանկանում է, որ սահմանափակումներն ընդունվեն փետրվարի 24-ին: