ACSES. Պե՞տք է արդյոք կրճատել նորմալ աշխատաժամանակը Հայաստանում

ACSES վերլուծական կենտրոնը հրապարակման մեջ անդրադարձել է հանրային քննարկման դրված նախագծին,որով նախատեսվում է աշխատաժամանակի կրճատումը։
Հրապարակման մեջ նշված է.
Պե՞տք է արդյոք կրճատել նորմալ աշխատաժամանակը Հայաստանում
 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է կրճատել Հայաստանում աշխատաժամանակի տևողությունը՝ օրական 8-ից 7 ժամ, շաբաթական՝ 40-ից 35, պահպանելով աշխատավարձը։
 Սակայն, օրենքի նախագծում բերված մարդու առողջության վրա ազդեցության մասին հիմնավորումները վիճելի են, քանի որ վերաբերում են շաբաթական 55 ժամ և ավել աշխատածներին, այնինչը նախագիծը 40-ժամյա աշխատանքային շաբաթը 35 ժամ դարձնելու վերաբերյալ է։
 Իսկ այն պնդումը, որ աշխատաժամանակի կրճատումը կհանգեցնի աշխատանքի արտադրողականության աճին, թեև հաստատվում է առանձին ընկերությունների օրինակով, սակայն չի հաջողվել երկրի մակարդակով իրականացված համապարփակ ուսումնասիրությամբ հաստատել։
 Ընդ որում, բաց է մնում այն հարցը, թե արդյո՞ք Հայաստանի տնտեսությունը պատրաստ է 35 ժամ տևողությամբ աշխատանքային շաբաթին։
ACSES վերլուծական կենտրոնը պատրաստել է քաղաքականության համառոտագիր, որի նպատակն է պարզել, թե արդյոք պետք է կրճատել աշխատաժամանակը Հայաստանում։
Քաղաքականության համառոտագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/4gUqVZs