Հայկազ Ֆանյան. Սա լավ առիթ է բանակցելու Գազպրոմ Արմենիայի բաժնետոմսերի մի մասի կամ որոշ ակտիվների հետգնման համար
ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն , տնտեսագետ Հայկազ Ֆանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ Ռուսաստանին զենքի և զինամթերքի ձեռքբերման համար վճարված $400 մլնը նախատեսվում է ուղղել միջպետական վարկի մարմանը, քանի որ այդպես էլ զենք չի մատակարարվելու...
2024թ-ի նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի միջպետական պարտքը Ռուսաստանին եղել է մոտ $240 մլն: Այսինքն, եթե նույնիսկ վաղաժամ ողջ պարտքը մարվի, Ռուսաստանը մեզ դեռ $160 մլն պարտք է մնալու:
Սա լավ առիթ է բանակցելու Գազպրոմ Արմենիայի բաժնետոմսերի մի մասի կամ որոշ ակտիվների հետգնման համար (օրինակ, Իրան-Հայաստան գազամուղը)...