Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին անդրադարձել է նաև Կրեմլը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ պարզաբանել է Եվրամիության հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը, ՌԴ ղեկավարը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ: Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:
« Քննարկվել են ինտեգրացիոն փոխգործակցության հետագա խորացման որոշ արդիական հարցեր, առաջին հերթին՝ էներգետիկայի ոլորտում։ Արձանագրվել են ծանրակշիռ գործնական օգուտներ ԵվրԱզԷՍ-ի շրջանակում իրականացված համատեղ աշխատանքից, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության համար»,– ասված է հաղորդագրությունում։ 
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունըհեռախոսարույցի մասին  տեղեկացրել էր ավելի վաղ։