Նոր աջակցության ծրագիր մետալուրգիայի ոլորտում

Կառավարությունը մտադիր է պետական աջակցության նոր ծրագիր իրականացնել մետալուրգիական և մետաղամշակման ոլորտում՝ ուղղված Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող սև և գունավոր մետաղների վերամշակման խթանմանը:

Դրանով նախատեսվում է ներդրումների և արտադրական շղթաների երկարացման միջոցով ստանալ ավելի բարդ ու ավելի բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանք: Դրա շահառուներն են լինելու մետաղամշակման ոլորտի՝ ձեռնարկություններում ներդրումներ կատարած, սակայն որ բարձ արտադրանք ապահովող ընկերությունները ում համար կներդրվի պետական աջակցության նոր գործիք՝ վարկերի սուբսիդավորման ծրագրի միջոցով։  

Նախագծի համաձայն, վարկերի սուբսիդավորման ծրագիրը կգործի 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը: Այն ներառում է ֆինանսական մոնիտորինգի և հաշվետվությունների տրամադրման մեխանիզմներ՝ ապահովելով ծրագրի թափանցիկությունն ու արդյունավետությունը: