«Կապանի երկրագիտական թանգարանն» ամփոփել է նախորդ տարվա արդյունքները
Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Կապանի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿՆ-ն ամփոփել է 2024 թվականի գործունեության արդյունքները, որում դրական ցուցանիշներ, դեպի զարգացում տանող փոփոխություններ ու հաջողություններ են արձանագրվել։ Սյունիքի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ, մասնավորապես.
2024 թվականին Կապանի երկրագիտական թանգարանն ունեցել է 4663 այցելու, 2023-ին այդ թիվը եղել է 1969, 2022-ին՝ 1489, 2021-ին՝ 1237։
Մարզի կրթական հաստատությունների հետ ակտիվ և հետևողական աշխատանքի արդյունքում աճել է դպրոցական բաժանորդային համակարգի շրջանակում թանգարան այցելող աշակերտների թիվը․ 2024թ․ համակարգից օգտվել է 2632 դպրոցական, նախորդ երեք տարիներից յուրաքանչյուրում համապատասխանբար՝ 393, 471 և 87։
Նոր կարևոր ուղղություններից են կրթական ծրագրերը, վարպետաց դասերը սովորողների համար։
2024 թվականին թանգարանն իրականացրել է 42 կրթական ծրագիր աշակերտների համար, անցկացրել 6 վարպետաց դաս։