Վթարային շենքերի 57 ընտանիք վերաբնակեցվել է
Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի 10 և 10/1 վթարային շենքերի 57 ընտանիք վերաբնակեցվել են՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման և առկա բնակարանային ֆոնդից բնակարանների տրամադրման միջոցով:
«Նշված շենքերում մնացել է 5 ընտանիք, որոնք չենբ համաձայնել մեր կողմից ներկայացված պահանջներին և ներկայացրել են ոչ իրատեսական պահանջներ։ Վերջիններիս տվյալները ներկայացվել են Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ՝ նշված տարածքը որպես իրացման գոտի ճանաչելու նպատակով»,– այս մասին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանը։