Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Բավարար ձայներ չհավաքելու պատճառով Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։

Այս մասին հունվարի 20-ին հայտնել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Կարեն Թումանյանը։

«Թեկնածուն չի հավաքել բավարար միավորներ, հետևապես չի ներկայացվում կառավարությանն իր թեկնածությունը»,-նշել է նա։

Ռաֆայել Երիցյանն ԱԱԾ-ում զբաղեցնում է տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության պետի պաշտոնը։