Վերին Լարս» անցակետի հերթում 423 հայկական բեռնատար կա

Ավելի քան 400 հայկական բեռնատարներ սպասում են «Վերին Լարս» անցակետի հերթում:
Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալները վկայում  են` այս պահին հերթում սպասում է 423 հայկական բեռնատար։ Ըստ վերջին տվյալների` հերթում, ընդհանուր առմամբ, գրանցվել է տարբեր երկրներից 1559 բեռնատար։