«Կասպերսկի»-ն ստորագրել է Եվրոպական հանձնաժողովի արհեստական բանականության մասին դաշնագիրը
Հանդես գալով հանուն արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների անվտանգ օգտագործման՝ «Կասպերսկի» ընկերությունը ստորագրել է ԱԲ դաշնագիրը՝ Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությունը, որն ուղղված է արհեստական բանականության մասին օրենքի՝ արհեստական բանականության ոլորտում աշխարհում առաջին համապարփակ իրավական դաշտի ներդրմանը կազմակերպություններին նախապատրաստելուն։ Օրենքն ընդունվել է Եվրոպական միության (ԵՄ) կողմից:
Ընկերությունը հայտնում է, որ փաստաթղթի ստորագրումն արտացոլում է «Կասպերսկի»-ի ավելի լայն հավատարմությունն ԱԲ տեխնոլոգիաների ողջամիտ և պատասխանատու օգտագործումը խթանելուն և հեշտացնելուն՝ ընդունելով այդ դրույթների կարևորությունը կիբեռանվտանգության բնագավառում:
Եվրամիության ԱԲ-ի մասին օրենքն ուղղված է ապահով արհեստական բանականությունը եվրոպական տարածաշրջանում և դրանից դուրս խթնելուն՝ անվտանգության և էթիկայի սկզբունքներին ԱԲ տեխնոլոգիաների համապատասխանության ապահովման, ինչպես նաև ԱԲ-ի հետ կապված ռիսկերի հասցեագրման միջոցով: ԱԲ-ի մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել 2024-ին, պետք է ամբողջությամբ կիրառվի մինչև 2026 թվականի կեսերը՝ որոշ բացառություններով։ ԱԲ-ի մասին դաշնագրի նպատակն է հեշտացնել անցումը նոր կարգավորմանը՝ առաջարկելով կազմակերպություններին ակտիվորեն աշխատել ԱԲ-ի մասին օրենքի առանցքային դրույթների իրականացման համար:
Ստորագրելով փաստաթուղթը՝ «Կասպերսկի»-ն ստանձնել է ԱԲ-ի օգտագործման հետ կապված երեք հիմնական պարտավորություն, այն է.
ընդունել ԱԲ-ի կառավարման ռազմավարություն՝ ընկերությունում ԱԲ-ի ներդրումը խթանելու և ապագայում ԱԲ-ի մասին օրենքի կատարման ուղղությամբ աշխատելու համար.
քարտեզագրել այնպիսի ոլորտներում գործող կամ ծավալված ԱԲ համակարգերը, որոնք ԱԲ-ի մասին օրենքի համաձայն կհամարվեն առանձնապես վտանգավոր.
բարձրացնել ընկերության աշխատակիցների և նրա անունից արհեստական բանականության համակարգերի հետ աշխատող այլ անձանց իրազեկությունն ու գրագիտությունն ԱԲ ոլորտում՝ հաշվի առնելով նրանց տեխնիկական գիտելիքները, փորձը, կրթությունը և վերապատրաստումը, ինչպես նաև այն համատեքստը, որում կօգտագործվեն ԱԲ համակարգերը:
Բացի հիմնական պարտավորություններից, «Կասպերսկի»-ն խոստացել է վերլուծել կանխատեսվող ռիսկերը մարդկանց իրավունքների համար, որոնք կարող են շոշափվել ԱԲ համակարգերի օգտագործման արդյունքում,ապահովել մարդկանց տեղեկացումը ԱԲ համակարգի հետ անմիջական փոխազդեցության դեպքում ևաշխատակիցներին տեղեկացնել աշխատավայրում ԱԲ համակարգերի տեղակայման մասին:
«Քանի որ մենք ԱԲ տեխնոլոգիաների արագ ներդրման ականատեսն ենք, չափազանց կարևոր է ապահովել հավասարակշռություն նորարարություններին ձգտման և ռիսկերի պատշաճ կառավարման միջև,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին: - Տարիներ շարունակ լինելով ԱԲ ոլորտում գրագիտության բարձրացման և ԱԲ-ի հետ կապված ռիսկերի և սպառնալիքների վերաբերյալ գիտելիքների փոխանակման կողմնակիցներ՝ մենք ուրախ ենք միանալ այն կազմակերպությունների շարքին, որոնք աշխատում են ընկերություններին օգնել ԱԲ տեխնոլոգիաների պատասխանատու և անվտանգ կիրառման գործում: Մենք կաշխատենք արհեստական բանականության թափանցիկ և էթիկական պրակտիկայի հետագա խթանման համար և կնպաստենք այդ տեխնոլոգիայի նկատմամբ վստահության ամրապնդմանը»։
ԱԲ-տեխնոլոգիաների ոլորտում ընկերության գործունեության մասին ավելին կարելի է կարդալ այստեղ: