Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել տարածաշրջանային հաղորդակցային ուղիները. ԱԳ նախարար

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիներն ապաշրջափակելու  վերաբերյալ։

Այս մասին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում ընթացող բանակցությունների ընթացքում։

«Հարավային Կովկասում տնտեսական գրավչության բարձրացման հարցում Հայաստանի վճռորոշ մտադրության համատեքստում ուրախ եմ հաստատել Հայաստանի տեսլականը՝ ապաշրջափակելու բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունները, որոնց իրականացումն ակնկալվում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում»,- նշել է Միրզոյանը։