Տնտեսության ակտիվության ցուցանիշը նվազել է . ՏԱՑ-ի դինամիկան 2023 և 2024թթ. հունվար-նոյեմբերին
Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նկարագրում է տնտեսության ընդհանուր վիճակը։
Փաստացի, ՏԱՑ-ի աճը վկայում է այն մասին, որ աշխուժություն է առկա տնտեսությունում, իսկ ՏԱՑ-ի աճի տեմպերի դանդաղումը կամ դրա անկումը նշան է, որ տնտեսությունում մի բան այն չէ և լրացուցիչ քայլերի ձեռնարկման կարիք կա։
Այս համատեքստում անհրաժեշտ է արձանագրել, որ 2024թ․ հունվար-հոկտեմբեր ամիսներին 2023թ․ նույն ամիսների համեմատ դիտվել է ՏԱՑ-ի աճերի էական նվազեցում։ Այս իրավիճակի պահպանումը կամ աճի տեմպերի շարունակական դանդաղումը 2025թ. կարող է լուրջ խնդիրներ ստեղծել ՀՀ տնտեսության համար։
Դե իսկ հանրության հարկային բեռի և սակագների ավելացումը ոչ միայն չի երաշխավորում իրավիճակի բարելավում, այլև չի բացառում տնտեսության մեջ վտանգավոր բացասական երևույթների խորացնումը։
2024թ․ նոյեմբերին ՏԱՑ-ը հաստատվել է 1․2% մակարդակում։ Նկատենք, որ արձանագրված արդյունքը ՏԱՑ-ի նվազագույն մակարդակն է 2024թ․ հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում։
Ընդ որում՝ ՏԱՑ-ի աճի դանդաղումը սկսվել է հոկտեմբերից։ Համեմատության համար նշենք, որ 2023թ․ նոյեմբերին 2022թ․ նոյեմբերի համեմատ ՏԱՑ-ի աճը կազմել էր մոտ 15%։
Ամփոփելով` փաստենք, որ, ըստ վիճակագրական տվյալների, ՏԱՑ ցուցանիշի տեսանկյունից 2023թ․ ավելի ակտիվ տարի է եղել, քան 2024թ․։ Բացառված չէ, որ ՏԱՑ-ի ցուցանիշի նվազման հիմքում ընկած են տնտեսվարողների սպասումները․ նրանք փորձել են իրականացնել իրենց պլանները 2023թ․0-ին` իմանալով, որ 2024թ.-ին և դրանից հետո սպասվում են փոփոխություններ, որոնք կարող են սահմանափակել իրենց հնարավորությունները։
Աղբյուրը՝ banksnews.am