Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը՝ 2024 աշխատանքների մասին
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է.
2024 թվականի ընթացքում ճանապարհների անվտանգության տարրերի վերականգնման ուղղությամբ ճանապարհների սպասարկման շրջանակներում ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին վերականգնվել և տեղադրվել են 2275 հատ ճանապարհային նշաններ և 27192 գծամետր մետաղական արգելափակոցներ։ Տեղադրվել են նաև զբոսաշրջային օբյեկտ ցույց տվող 80 անուն տեղեկատվական ցուցանակներ։