ՀՀ առևտրային բանկերի գործունեության 2024թ․ հիմնական ցուցանիշները

2024թ. ընթացքում հայաստանյան արձանագրել են աճ հիմնական ցուցանիշների գծով։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակել Հայաստանի բանկերի միությունը։ 
 Համակարգի ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 300 մլրդ դրամով (20%-ով)` կազմելով 1 779 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները՝ շուրջ 1 838 մլրդ դրամով (20%-ով)՝ կազմելով 11 023 մլրդ դրամ։
Հաշվետու ժամանակահատվածում վարկային ներդրումներն ավելացել են շուրջ 1 253 մլրդ դրամով (25%-ով)՝ կազմելով 6 277 մլրդ դրամ։ Պարտավորությունները հաճախորդների նկատմամբ ավելացել են շուրջ 918 մլրդ դրամով (17%-ով)` կազմելով 6 431 մլրդ դրամ։
 Բանկային համակարգի շահույթը  2024թ․-ի ընթացքում կազմել է շուրջ 363 մլրդ դրամ։