Վարչապետը մեկնել է Շվեյցարիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հունվարի 23-24-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այցի շրջանակում վարչապետը կմասնակցի պանելային քննարկման, երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ: