Հայտնի է՝ պետքարտուղարի պաշտոնում առաջին օտարերկրյա այցն ուր կկատարի Մարկո Ռուբիոն. Bloomberg
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մտադիր է հաջորդ շաբաթ այցելել Պանամա, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին։ Սա կլինի նրա առաջին արտասահմանյան ուղևորությունը նոր պաշտոնում։ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի այցը տեղի կունենա Պանամայի ջրանցքը «վերադարձնելու» անհրաժեշտության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին։
Զրուցակցի խոսքով՝ պետքարտուղարը նախատեսում է այցելել նաև Գվատեմալա, Սալվադոր և Կոստա Ռիկա։ Ռուբիոն կմեկնի նաև Դոմինիկյան Հանրապետություն, որտեղ տեղի կունենա Արևմտյան կիսագնդի երկրների գագաթնաժողովը, որին ավանդաբար մասնակցում է ԱՄՆ նախագահը, նշել է աղբյուրը։
Հրատարակությունը նշում է, որ ԱՄՆ պետքարտուղարը պաշտոնը ստանձնելուց հետո սովորաբար իր առաջին ուղևորությունն է անում մի երկիր, որը աշխարհաքաղաքական կարևոր դաշնակիցն է ԱՄՆ-ին։ Օրինակ, նրա նախորդներ Էնթոնի Բլինկենը և Ռեքս Թիլերսոնը իրենց պաշտոնական պարտականությունները սկսել են համապատասխանաբար Ճապոնիա և Գերմանիա այցելություններով։