Անհետ կորած 22 զինծառայողների ընտանիքները եւս մեկ ամիս կստանան 300-հազարական դրամի աջակցությունը
Կառավարությունն որոշեց եւս մեկ ամսով երկարաձգել 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին 300-հազարական դրամի աջակցությունը:
Այդ ծրագրի ժամկետն 2024թ դեկտեմբերն էր:լ
Որոշման ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 22 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2025 թվականի հունվար ամսվա համար կազմում է 6.600.000 ՀՀ դրամ: Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2025 թվականի պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին: