Մենք պլաններ ունենք մեծացնել առևտրաշրջանառության ծավալները. Միրզոյանը՝ Կուլուբաևին
Հայաստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրվել է 2025 - 2026 թվականների համագործակցության ծրագիրը։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց այդ երկրի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ մամուլի ասուլիսում․
«Պետք է խոստովանենք՝ ներուժը, որը ունի առևտրաշրջանառությունը՝ իրականում շատ անգամներով ավելի մեծ է, քան իրականում տեղի ունեցողը։ Մենք պլաններ ունենք մեծացնել առևտրաշրջանառության ծավալները և սովորել միմյանց տնտեսական հաջողություններից», - ասաց նա։
Միրզոյանը շեշտեց՝ վստահ եմ այս այցը կօգնի փոխել երկու երկրների հարաբերությունների եթե ոչ որակը, ապա ինտենսիվությունը։