Թուրքիայի ԿԲ-ն առանցքային տոկոսադրույքը 47,5%-ից իջեցրել է մինչև 45%
Թուրքիայի կենտրոնական բանկը 47,5%-ից իջեցրել է առանցքային տոկոսադրույքը մինչև 45%: Այս մասին ասվում է կարգավորիչ մարմնի կայքում։
2024 թվականի դեկտեմբերի վերջին Թուրքիայի կենտրոնական բանկը գրեթե երկու տարվա ընթացքում առաջին անգամ նվազեցրել է առանցքային տոկոսադրույքը՝ 50%-ից հասնելով 47,5%-ի։
Թուրքիայի կենտրոնական բանկը 2024 թվականի մարտից պահպանել է առանցքային տոկոսադրույքը 50%-ի մակարդակում։ Իսկ նախորդ նվազումը գրանցվել էր 2023 թվականի փետրվարին։