Հայկազ Ֆանյան. Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթ իսկապես բացառիկ է
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը ֆեյսբուքի էջում գրել է.
2024թ-ին Հայաստանի բանկային համակարգն արձանագրել է շուրջ $900 մլն դոլարի զուտ շահույթ, ինչն իսկապես բացառիկ է և հիմնականում պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի ստեղծած «ռազմավարական պատուհանով»։
Վերջին մի քանի տարիներին, այդ «ռազմավարական պատուհանի» շնորհիվ ձևավորված օգուտների մեծ մասը չբաշխված շահույթի տեսքով համալրել է բանկերի սեփական կապիտալը, բայց ազդեցությունը տնտեսության իրական հատվածի վրա դեռ սահմանային է։ Ամենագործուն մեխանիզմներից մեկն այն կլինի, որ այդ կապիտալի մի մասն ուղղորդվի դեպի ՊՄԳ (PPP) նախագծեր, ինչի համար թե՛ կարգավորումներ պետք է փոխվեն, թե՛ պետք է գրավիչ ՊՄԳ նախագծեր մշակվեն։
Հ․Գ․ Նախորդ գրառումներից մեկում ասել էի, որ տարվա մարտահրավերն այն է, թե արդյոք կհաջողվի Արդշինբանկին 300 մլն դոլար շահույթի նշաձողն անցնել, տարեկան արդյունքները ցույց տվեցին, որ մարտահրավերը հաղթահարված է, նույնիսկ առանց կոնսոլիդացված արդյունքների։