ՀԿԵ-ի սոցծրագրերի ծավալը 2024 թվականին կազմել է շուրջ 215 մլն դրամ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության արտաքին և ներքին սոցիալական ծրագրերի ծավալը 2024 թվականին կազմել է 215 մլն դրամ։
Ծրագրերի մեծ մասն իրականացվել է արհմիության և ընկերության կողմից Կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում, որն ուղղված է բազմահազարանոց կոլեկտիվի աշխատակիցների սոցիալական աջակցությանը:
ՀԿԵ աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Ալբինա Մարտիրոսյանը նշում է, որ արհմիության և ընկերության կողմից համատեղ ֆինանսավորվող ծրագրերն ուղղված են աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական աջակցությանը: «Առանձին ծրագրեր ուղղված են աշխատանքային պայմանների բարելավմանը։ Դրանք, անկասկած, նպաստում են կայուն և արդյունավետ աշխատանքին, բարձրացնում են նյութական և սոցիալական ապահովությունը և թիմում ստեղծում են դրական բարոյահոգեբանական մթնոլորտ: Մեր թիմը մեծ է, մարդիկ տարբեր խնդիրներ ունեն ինչպես աշխատանքային գործընթացի կազմակերպման, այնպես էլ անձնական պլանի առումով։
Հենց այստեղ է, որ արհմիությունը, որպես աշխատողների իրավունքների և շահերի պահպանմանն ուղղված կառույց, պարտավոր է արձագանքել և իր անդամների խնդիրների մի մասը վերցնել իր վրա», - նշում է Ա.Մարտիրոսյանը: