«Յանդեքս» հավելվածում կներառվեն նաև տրոլեյբուսները
Ներդրվել է տրանսպորտի GPS սարքերից ստացվող տվյալների մշակման համակարգ, ինչի արդյունքում դիտարկվում են շուրջ 550 ավտոբուսից ստացվող տվյալները շարժի ու հետագծի մասին: Դա հնարավորություն կտա դիտարկել, կառավարել երթերն ու դրանց միջակայքերը։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հասանելի է նաև ավտոբուսների տեսահսկման համակարգն առցանց ռեժիմով
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի խոսքով, Yandex հավելվածում նախատեսվում է ներառել ոչ միայն «Երևանի ավտոբուս» ընկերության շարժակազմերը, այլև «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տրոլեյբուսները։