Եթե 60 օրում քաղաքացին երթևեկի 60 անգամ, մեկ ուղևորությունը կարժենա 75 դրամ
Երևանի քաղաքապետարանը մանրամասնել է, թե ինչ նոր բարելավումներ են մտցվում միասնական տոմսային համակարգում: Քաղաքապետարանի ներկայացուցիչը վստահեցրել է, որ իրենք լսեցին համակարգի խնդիրների մասին քաղաքացու ձայնը և ընդառաջ գնացին նրան: Միասնական տոմսային համակարգին վերաբերող մի քանի փոփոխություն էլ քաղաքապետարանը կներկայացնի փետրվարի 11-ի հերթական նիստում: