Արաղչին հաստատել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցելու Իրանի ձգտումը
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ՝ հաստատելով գործակալության հետ համագործակցությունը շարունակելու Թեհրանի ցանկությունը: Այս մասին հայտնում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության Telegram-ալիքը։
«ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հեռախոսազրույց են ունեցել․․․ մտքեր են փոխանակվել Իրանի և ՄԱԳԱՏԷ–ի միջև համագործակցության և տեխնիկական փոխգործակցության վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ: