11 անհետ կորած ընտանիքները հունվարին եւ փետրվարին եւս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարության որոշմամբ, 44-օրյա պատերազմի ընթացքում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածի ընտանիքներին 300-հազարական դրամ սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է ևս 2 ամսով:Նրանք այդ աջակցությունը կստանան նաեւ հունվար և փետրվար ամիսներին
Այդ նպատակով ընտանիքները դիմում կարող են ներկայացնել մինչև 2025 թվականի փետրվարի 15-ը ներառյալ:
Այս որոշման շրջանակներում սոցիալական աջակցությունը պետք է տրամադրվի 11 անհայտ կորած անձանց ընտանիքներին, որը կկազմի 6,6 մլն դրամ (11 x 2 x 300.000=6.600.000 դրամ):