2025 թվականին Սևանա լճում կթույլատրվի 314 տոննա սիգ ձկնատեսակի արդյունագործական որսը
2025 թվականին Սևանա լճում կթույլատրվի 314 տոննա սիգ ձկնատեսակի արդյունագործական որս. սիգի որսը հնարավոր է Սևանա լճի ամբողջ տարածքում, սակայն ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։
Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստիում:
2025 թ. համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել: Լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել պայմանագրերի կնքման օրվանից մինչև 2025 թ. հունիսի 1-ը։
Նախագծով ՀՀ պետական բյուջե մուտքերի ավելացում կլինի շուրջ 20.4 մլն դրամի չափով՝ պայմանավորված ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված բնօգտագործման վճարով: