news.am. Տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարարության մոտ (ուղիղ)
Կառավարության շենքի դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները: Նրանք նշում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետեւանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։
«Ոչ մեկ մեզ չի դիմավորել, ոչ մի արձագանք չի եղել, մենք մեզ արհամարված ենք զգում։ Ոչ մեկ չի գալիս, ասի՝ ժողովուրդ ջան, ի՞նչն է ձեր խնդիրը»,–լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ շեշտելով, որ նախորդ շաբաթ էլ էին կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնում, սակայն որևէ արձագանք չեն ստացել։