«Մեծամորի հիվանդանոցը» և «Մեծամորի պոլիկլինիկան» միաձուլվում են
Կառավարությունն որոշեց «Մեծամորի հիվանդանոց» ՓԲԸ-ն և «Մեծամորի պոլիկլինիկա» ՓԲԸ-ն միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն: Պոլիկլինիկայի նեղ մասնագիտական ծառայություններն կինտեգրվեն Մեծամորի հիվանդանոցին, իսկ ստացիոնար ծառայությունները կենթարկվեն ներքին օպտիմալացման` միավորելով մեծահասակների և մանկական թերապևտիկ բաժանմունքները մեկ թերապևտիկ ծառա¬յության մեջ՝ 20 մահճակալով, իսկ Վիրաբուժական բաժանմունքի 15 մահճակալների տեղերը կրճատել:
Հիմնավորման մեջ նշվում է, որ նշված փոփոխության արդյունքում կկայունանա «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր ֆինանսական վիճակը:
Մեծամորի բժշկական կենտրոնը փակ բաժնետիրական ընկերությունը գտնվում է ծանր ֆինանսական վիճակում. 2024 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ ֆինանսական պարտավորությունները կազմել են 80,4 մլն դրամ։ 2024-ի նոյեմբերի 26-ին պետության կողմից տրամադրվել է դրամաշնորհ 74,8 մլն դրամ, որը ամբողջությամբ ուղղորդվել է ԲԿ-ի պարտավորությունների մարմանը։
2024 թվականի հունվարից դադարեցվել է վարակիչ հիվանդությունների «մանկական» բժշկական օգնության և սպասարկման իրականացման տեսակի մասով գործունեությունը, որը բժշկական կենտրոնին բերել է մոտ 20 մլն դրամի վնաս։
Նշվում է, որ ոչ շահութաբեր ծառայության դադարեցմամբ կկայունանա Մեծամոր քաղաքում գործող «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բնականոն գործունեությունը: