«Արաբիկայի» գինը բորսայում հատել է 1 տոննայի դիմաց $8 հազարի սահմանը

«Արաբիկա» տեսակի սուրճի բորսայական գինը նոր ռեկորդ է սահմանել՝ առաջին անգամ գերազանցել է տոննայի դիմաց 8 հազար դոլարը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Միևնույն ժամանակ, 0,49 %-ով բարձրանում է «Ռոբուստա» տեսակի սուրճի մարտյան ֆյուչերսների գինը`1 տոննայի դիմաց հասնելով 5 587 դոլարի:
Ըստ փորձագետների, սուրճի գնի բարձրացման պատճառը սուրճի վատ բերքն է՝ պայմանավորված եղանակային պայմանններով: Կանխատեսումների համաձայն, միտումը կպահպանվի: