Մուլտի տրանսպորտ ընկերությունը արտոնություն ստացավ

Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «Մուլտի տրանսպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը. Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի սպասարկման բարելավման նպատակով նախատեսվում է ներմուծել 32 հատ միկրոավտոբուս։

Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում, նախատեսվում է իրականացնել 380․8 մլն դրամի ներդրում միկրոավտոբուսների ձեռքբերման համար։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 380․8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 64․7 մլն դրամ: