Մանկապարտեզներում ընդգրկված է 83 հազար 3-5 տարեկան երեխա. Անդրեասյան

Այս պահին 3-5 տարեկանների համար նախատեսված նախադպրոցական հաստատություններում ընդգրկված է ենք ունենք ավելի քան 83 հազար երեխա,  որը տվյալ տարիքային խմբի շուրջ 75 տոկոսն է կազմում: 2022 թվականին այս ցուցանիշը կազմել է 63.6 տոկոս: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով,  երկու տարվա ընթացքում կարողացել են ապահովել 12 % աճ, իսկ 2017 թվականի համեմատ՝ մոտ 20%։

«Մսուրի ծառայությունները իրականացվում են շատ հատվածական, համայնքային հատվածում այն սկսվում է 2 տարեկանից սկսած, այնինչ ակնհայտ է, որ ծառայությունների թե ընդլայման կարիք կա, թե երեխայի մսուրային տարիքի շեմի վերանայման կարիք կա»,-ասաց Անդրեասյանը:

Կառավարության քննարկմանը ներկայացված փոփոխությամբ առաջարկվում է մեկնարկել փորձնական ծրագիր, որով փոփոխությունները են արվում նախադպրոցական կրթական հաստատությունների ֆինանսավորման կարգում և նախատեսվում է 10 խմբի շրջանակներում, շուրջ 200 երեխաների համար, փորձեն սկսել նոր ծրագիր, որոնք իրականացվելու են մի շարք համանքներում: Այդ համայնքները ընտրվել են ՏԿԵՆ-ի և Երևանի քաղաքապետարանի հետ քննարկման արդյունքում:

Անդրեասյանի խոսքով՝ ծրագրում 4 հաստատություն կլինի Երևանում, որոնցից մեկում կսկսեն 6-12 ամսականների ծրագիրը, Վանաձորում ու Գյումրիում երկուական և Հրազդանում մեկ հաստատություններ, որտեղ արդեն 1 տարեկան երեխաները կընդգրկվեն մսուրի ծառայության մեջ։

Ծրագրի արժեքը գնահատել են 175 մլն դրամ, որը կիրականացվի նախարարությանը բյուջետային ծրագրով հատկացված միջոցներով և կփորձարկվի այդ տարիքային խմբին մատուցվող ծառայության նոր ստանդարտը՝ մեծացնելով մսուրի հասանելիությունը։