ՀՀ–ում կարձանագրվի ծառայողական մեքենաների պատմական մինիմումը. Փաշինյան

ՀՀ–ում 52 պետական մարմնից հետ կվերցվի ընդհանուր առմամբ 423 միավոր տրանսպորտային միջոց և կամրագրվի ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով, որոշման ընդունումից հետո 4 ամսյա ժամկետում կավարտվի նաև հանձնման–ընդունման գործընթաց։
Նա նաև տեղեկացրեց, որ ծառայողական մեքենաների մեծամասնությունը կվաճառվի աճուրդում, իսկ նրանք, որոնք թարմ ու նոր են, կփոխարինեն պետական համակարգում առկա ավելի հին մեքենաներին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ–ում այսպիսով կարձանագրվի ծառայողական մեքենաների պատմական մինիմումը։