Մոտ 16 մլն դրամով տուգանվել է հեղուկ գազի գործունեությամբ զբաղվող «ԳԱԶ-ՊՐՈՊԱՆ» ՍՊԸ-ն

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշման համաձայն  ընդհանուր առմամբ 15 միլիոն 964 180 ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակվել Երևանում և ՀՀ մարզերում հեղուկացված ածխաջրածնային գազի գործունեությամբ զբաղվող «ԳԱԶ-ՊՐՈՊԱՆ» ՍՊԸ-ի նկատմամբ։

Կազմակերպությունում արձանագրված թերություններն ու խախտումները վերացվել են։