ՀԲ. Հայաստանում բանկերի վարկերն ու ավանդները նոյեմբերին ավելացել են հիմնականում դրամային միջոցների հաշվին

2024 թվականի նոյեմբերին Հայաստանի առևտրային բանկերի ավանդները աճել են 2,3%-ով,  վարկերը՝  2,6%-ով. հիմնական աճը ՀՀ դրամով պարտավորությունների և ակտիվների մասին է:

 «Փոխարժեքով ճշտված ավանդները նոյեմբերին տարեկան կտրվածքով աճել են 10,4 տոկոսով, մինչդեռ վարկերն աճել են 22,1 տոկոսով»,- ասվում է Համաշխարհային բանկի Armenia Monthly Economic Update – January 2025» զեկույցում։

ՀԲ–ի վերլուծության համաձայն, կապիտալի համարժեքության գործակիցը (CAR) նվազել է 0.1 տոկոսային կետով և կազմել 20.4%: Չաշխատող վարկերի (NPL) գործակիցը մնացել է ցածր՝ 1,2%, իսկ ակտիվների եկամտաբերությունը փոքր-ինչ նվազել է մինչև 4,3%՝ հոկտեմբերին գրանցված 4,5%-ի համեմատ»:

Հիշեցնենք, որ  ԿԲ տվյալներով, Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ընդհանուր ծավալը 2024 թվականի նոյեմբերին կազմել է 6,18 տրլն դրամ, իսկ վարկերի ծավալը՝  6,15 տրլն դրամ: