Fitch-ը 2025–2026թթ․ Հայաստանում միջինը 3,3% գնաճ է կանխատեսում
Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանում 2025-2026 թվականներին կանխատեսում էէ միջինը 3,3% գնաճ, ինչը արտացոլում է գործակալության ակնկալիքները հայկական դրամի արժեզրկման և ֆիսկալ քաղաքականության մեղմացման հետևանքներից։
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումների, 2025 թվականի վերջի դրությամբ Հայաստանում գնաճը ակնկալվում է 3,9-3,2% սահմաններում, 2026թ․–ի կանխատեսումը 4,2-3,8 % է, 2027թ․–ին՝ 4%: ՀԲ համաձայն այդ ցուցանիշը կկազմի 3,5 տոկոս այս տարի և 4 % 2024-ին։ ԱՄՀ կանխատեսմամբ՝ 2025-ին Հայաստանում գները կբարձրանան 3,7%։ Ըստ ԱԶԲ-ի կանխատեսումների՝ 2025 թվականին Հայաստանում գնաճը կարագանա մինչև 2,5%, իսկ ըստ ԵԱԶԲ-ի՝ 3,1%: