Դեկտեմբերին Վրաստանում նոր ընկերությունների գրանցումն աճել է գրեթե 17%-ով

2024 թվականի դեկտեմբերին Վրաստանում գրանցվել է 6045 նոր ընկերություն, ինչը մոտ 17%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի վիճակագրությունը: Այս մասին հայտնել է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության գործադիր տնօրեն Գոգիտա Թոդրաձեն:

Աճը հիմնականում պայմանավորված է նոր անհատ ձեռնարկատերերի գրանցմամբ: Դեկտեմբերին բացված ԱՁ-ների թիվը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե 25%-ով: Այս ցուցանիշը ներառում է թե տեղական, թե օտարերկրյա ընկերությունները:

Մասնավոր հատվածի, այսինքն՝ ԱԱՀ վճարող ձեռնարկությունների շրջանառությունը դեկտեմբերին կազմել է մոտ 16.5 միլիարդ լարի, ինչը 10.1%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ:

Նախնական գնահատականների համաձայն՝ դեկտեմբերին Վրաստանի ՀՆԱ-ի իրական աճը տարեկան կտրվածքով կազմել է 6.7%: