Թրամփը հետաձգել է մեքսիկական ապրանքների մաքսատուրքերի ներդրման մասին որոշումը
Թրամփը հետաձգել է մեքսիկական ապրանքների մաքսատուրքերի ներդրման մասին որոշումը: Այս մասին X-ի իր էջում գրել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։
«Մենք լավ զրույց ունեցանք ԱՄՆ նախագահ Թրամփի հետ, որի ընթացքում հարգանք հայտնեցինք մեր հարաբերությունների և ինքնիշխանության նկատմամբ»։ Նա նշել է, որ Թրամփի հետ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել:
Մասնավորապես, նա նշել է, որ Մեքսիկան անմիջապես կամրապնդի իր հյուսիսային սահմանը՝ ուղարկելով Ազգային գվարդիայի 10 հազար զինծառայող՝ Մեքսիկայից ԱՄՆ թմրանյութերի, մասնավորապես ֆենտանիլի շրջանառությունը կանխելու համար:
«Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել՝ կանխելու հզոր զենքերի մատակարարումը դեպի Մեքսիկա: Այսօր մեր թիմերը կսկսեն աշխատել երկու ուղղությամբ՝ անվտանգություն և առևտուր: Մաքսատուրքերը (մեքսիկական ապրանքների 25 տոկոսով) կասեցված են մեկ ամսով»,- գրել է Մեքսիկայի նախագահը։