Վրաստանն օգոստոսի 1-ից Հայաստան 2 տոննա խնձոր է արտահանել
2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2025 թվականի հունվարի 26-ը Վրաստանն արտասահմանում վաճառել է 9,1 հազար տոննա խնձոր, որից 2 տոննան՝ Հայաստան։ «Новости Грузия» պորտալը հայտնում է, որ սա աիրտահանման մեջ ամենափոքր մասնաբաժիններից մեկն է:
Բավական փոքր առաքումներ են եղել նաև Ղազախստան (60 տոննա), Թուրքիա (21 տոննա)։
Արտահանված խնձորի արժեքը կազմել է 5,8 միլիոն դոլար։