Երևանում տրանսպորտի սակագնի թանկացումից գնաճը կարող է կազմել ոչ ավելի, քան 0,1%
Երևանում քաղաքային տրանսպորտի թանկացումից գնաճը չի կարող գերազանցել 0,1%-ը: 0,1%-ը տեսական առավելագույնն է, եթե բոլոր ուղևորների համար ուղեվարձը 100 դրամից դառնա 150 դրամ։
Մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ Հայաստանում ապրանքների և ծառայությունների ընդհանուր զամբյուղում ներքաղաքային տրանսպորտի տեսակարար կշիռը գնահատվում է 0,4% (ըստ հանրապետության վիճակագրական կոմիտեի մեթոդաբանության), այդ թվում Երևանի տրանսպորտինը՝ 0,23% (մնացածը մարզայինն է):