Ո՞րն է արտահանման ծավալի կտրուկ նվազման պատճառը դեկտեմբերին. Ֆիննախ
Դեկտեմբերին արտահանման՝ 48,6 տոկոսով կտրուկ անկումը հմնականում պայմանավորված է թանկարժեք մետաղների արտահանման նվազմամբ:
«Հայաստանում նոյեմբեր-դեկտեմբերին արձանագրվել է արտահանման և ներմուծման կտրուկ անկում՝ 10 ամիս անընդմեջ աճի բարձր տեմպերից հետո։ Դեկտեմբերին արտահանումը կրճատվել է 48,6%-ով (նախորդ ամսվա անկումը կազմել է 33,7%), ինչը մեծապես պայմանավորվել է թանկարժեք մետաղների (հիմնականում ԱՄԷ) արտահանման նվազմամբ։ Ներմուծումը նվազել է 26.5%-ով (նախորդ ամսվա անկումը կազմել է 18.5%)»,- ասվում է «Մակրոտնտեսական զարգացումների ակնարկ. 2024 թվականի դեկտեմբեր»։
Վիճակագրության կոմիտեի տվյալներով, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2024 թվականին կազմել է 30 159,1 մլն դոլար, ինչը 41,5 տոկոսով ավելի է 2023 թվականի ցուցանիշից։ Ընդ որում, անցած տարվա դեկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, այս ցուցանիշը նվազել է 37,3%-ով, իսկ նույն տարվա նոյեմբերի համեմատ՝ 4,4%-ով։