Ռուսաստանից անօրինական միգրանտների արտաքսման ռեժիմն ուժի մեջ է մտել
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ապօրինի միգրանտների արտաքսման ռեժիմը. տվյալ անձինք կներառվեն վերահսկվող անձանց ռեեստրում: Դրանով սահմանում են մի շարք սահմանափակումներ ու արգելքներ և հետագա արտաքսում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Մասնավորապես, առանց ներքին գործերի մարմնի թույլտվության, նրանք չեն կարողանա փոխել բնակության վայրը, ճանապարհորդել բնակության տարածաշրջանից դուրս, վարել տրանսպորտ, ձեռք բերել գույք, կադաստրի մարմնում հաշվառել անշարժ գույք, բացել բանկային ավանդ, իրականացնել այլ բանկային գործառնություններ և այլն:
Անցյալ տարվա օգոստոսի սկզբին նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր օրենք՝ օտարերկրացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ երկրից նրանց մեկնումը կամ Ռուսաստանում գտնվելու օրինական հիմքերն ապահովելու համար։