Գազամատակարարման դադարեցում Արարատի մարզում

Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի Այգավան բնակավայրում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 5-ին ժամը 11։20-ից դադարեցվել է Արարատի մարզի Այգավան բնակավայրի Հացագործների, Արարատյան, Թամանյան, Ավդալյան, Զորավար Անդրանիկի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։

Գազպրոմ Արմենիայից հայտնում են, որ գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ 2 ժամ։