ԱՄՆ-ում թափուր աշխատատեղերի քանակը դեկտեմբերին հասել է չորս տարվա նվազագույնին

ԱՄՆ-ում թափուր աշխատատեղերի թիվը դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ նվազել է 556 հազարով և կազմել 7.6 միլիոն: ԱՄՆ աշխատանքի նախարարության տվյալների համաձայն, նոյեմբերի տվյալների վերանայումից հետո այդ թիվը հասել է 8.156 միլիոնի:

Դեկտեմբերի ցուցանիշը երկրորդ ամենացածրն է 2021 թվականի հունվարից ի վեր: Ավելի քիչ թափուր աշխատատեղեր՝ 7.372 միլիոն բացվել են միայն սեպտեմբերին: