Ձյուն, տեղ-տեղ՝ բուք. եղանակի տեսություն

Երևանում փետրվարի 6-ին հնարավոր է թույլ ձյուն, 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Մարզերում փետրվարի 6-9-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, փետրվարի 6-ին լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։