2023-ին արտահանվել է 40 մլն հատ ծաղիկ, 2024-ին՝ 55 մլն հատ. Գևորգ Պապոյան
2023 թվականին 1167 հեկտար ջերմատնից և ջեմոցներից հավաքվել է շուրջ 96 հազար տոննա բանջարեղեն, 45 հեկտարից՝ 2200 տոննա հատապտուղ, 190 հեկտարից՝ մոտ 101 մլն հատ ծաղիկ: Խոշոր ջերմատների կառուցման համար մինչև 15 մլրդ դրամ սուբսիդավորման վարկ տրամադրելու որոշման նախագծի քննարկման ժամանակ Վիճակագրական կոմիտեի տվյալներն է հրապարակել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Ըստ նրա, ՊԵԿ-ի տվյալներով, 2023 թվականին արտահանվել է շուրջ 74,4 մլն դոլարի ջերմատան արտադրանք, 2024 թվականին՝ արդեն 118,5 մլն դոլարի արտադրանք.մասնավորապես՝ 40 մլն հատ և 1,8 հազար տոննա ծաղիկ է արտահանվել 2023-ին, իսկ 2024 թվականին 55 մլն հատ և 2,1 հազար տոննա: 30 հազար տոննա բանջարեղեն արտահանվել է 2023-ին, արդեն 2024-ին՝ 40 հազար տոննա բանջարեղեն: Եթե 2023-ին 2000 տոննա հատապտուղ էր արտահանվել, ապա 2024-ին՝ 2,2 հազար տոննա:
«Ինչպես տեսնում ենք, բոլոր ուղղություններով ունենք շատ բարձր աճ»,- ասաց էկոնոմիկայի նախարարը: